Աղբիւր՝ www.asbarez.com

 

Սեւ ծովի սահմանամերձ Գանդիլլիի հայկական եկեղեցու Թաղային խորհուրդի ատենապետ Տիգրան Գէորգեանը «Մարմարա»-ին յղել է հետեւեալ հաղորդագրութիւնը.

«Գանտիլլիի Սրբոց Երկոտասան Առաքելոց մեր եկեղեցին օգոստոսի 14, 2014-ին՝ հինգշաբթի գիշեր, անծանօթների կողմից նետւած սալաքարերի յարձակման ենթարկւեց։ Այս յարձակման ընթացքում փշրւեցին տանիքի բազմաթիւ կղմինտրներ, վնասւեցին զանգակատունը եւ պարտէզի վրանի ծածկոյթը։ Ապակիների փոքրիկ մէկ մասն էլ փշրւեց յարձակման ընթացքում։ Ապահովութեան ուժերը օգոստոսի 15 թւակիր եւ թիւ՝ 2014-2597 ատենագրութեամբ ձեռք դրեցին պատահարի վրայ եւ շարժման անցան, որպէսզի անհրաժեշտ քննութիւնները կատարւեն։ Պատահարը, բացի իր պատճառած նիւթական վնասից, բարոյական տեսակէտից եւս մեծ ցաւ է պատճառել Թաղային խորհրդին եւ շրջակայ երիտասարդութեանը։ Թուրքիայի Հայոց պատրիարքարանն էլ տեղեակ է պահւել այս ցաւալի պատահարի մասին։ Պատահարի մասին ուզեցինք տեղեկութիւն տալ նաեւ մեր համայնքի ողջախոհ շրջանակներին»։