Աղբիւր՝ www.alikonline.ir

 

Սիրիայի Հալէպ քաղաքի հայաբնակ Նոր գիւղ թաղամասում երէկ երեկոյեան գրանցւած պայթիւնի հետեւանքով՝ կրկին հայեր են զոհւել եւ վիրաւորւել:

Ինչպէս տեղեկացնում է Հալէպի լրատւական գրասենեակը՝ Նոր գիւղում զինեալ խմբաւորումների կողմից գազի բալոնով պատրաստւած ինքնաշէն հրթիռ է պայթել:

Միջադէպի հետեւանքով՝ զոհւել են Մելքոն Բալեանն ու Յարութիւն Սարգսեանը:

Կան նաեւ վիրաւորներ, որոնց վիճակը կայուն չէ: