Աղբիւր՝ www.aztagdaily.com
«Ակօս»ը հաղորդում է, որ Քեսապ է վերադարձել թուրք-սիրիական սահմանի թրքական կողմում գտնւող հայկական Վաքըֆ գիւղի մէջ գտնւող քեսապահայերի վերջին խումբը:
Միայն վեց քեսապահայեր փաստաթղթերի բացակայութեան պատճառով մնացել էին Վաքըֆ գիւղի մէջ: Մէկուկէս ամսւայ սպասումից յետոյ վերջապէս վերադարձել են Քեսապ:
Նշենք, որ 15 յունիսին Քեսապի վերագրաււելուց յետոյ Լաթաքիայում ապաստանած քեսապահայերն սկսել էին վերադառնալ իրենց պապենական օրրանը: