Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Հակառակ պատերազմական գործողութիւն-ներին, գնդակոծութեանը, կենցաղային դժւարութիւններին, Հալէպի մեր հայրենակիցները շարունակում են դիմագրաւել դժւարութիւններին ու կառչած են ազգային կրթութեանը։
Բերիոյ թեմի առաջնորդարանն այս օրերին մի քանի հարիւր աշակերտի համար կիրակնօրեայ դպրոց է բացել։ Դպրոցի ամառային եռամսեայ ծրագիրը մեկնարկել է յունիսի 28-ին` շուրջ երեք հարիւր երեխաների մասնակցութեամբ։
Կիրակի նրանց այցելել է նաեւ թեմի առաջնորդ գերշ. Տ. Շահան արքեսպ. Սարգիսեանը։ Նա այցելել է բոլոր դասարաններ, ծանոթացել աշակերտների ուսումնական պայմանների հետ, անցկացրել ուսումնական վարժանքներ եւ շփւել ուսուցիչների հետ։