Աղբիւր՝ www.asbarez.com

 

Սասունի հայերի միութեան ղեկավար Ազիզ Տաղճը Պաթման նահանգի Սասուն շրջանի Արւիզինք եւ Շէնգալիք գիւղերում հայկական եկեղեցիները ախոռի վերածելու հարցով բողոք է ներկայացրել Բաթմանի հանրապետական դատախազութեանը: Տաղճը ցաւ է յայտնել, որ հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցները հետզհետէ անճանաչելի են դառնում, եւ կոչ է արել եկեղեցիներն անյապաղ պահպանութեան տակ առնել:

«Տարին մէկ անգամ գոնէ իրաւունք ունենք եկեղեցիներում աղօթել մեր հանգուցեալների համար: Բայց ախոռի վերածւած եկեղեցիներում չենք կարող աղօթել»,- ասել է նա, ըստ թուրքական «Բաթմանչաղդաշ» կայքին:

Սասունի հայերի միութեան ղեկավարը նշել է նաեւ, որ Բաթմանը կտրւած է զբօսաշրջիկների հոսքից, հակառակ նրա, որ ունի զբօսաշրջութեան զարգացման մեծ ներուժ: Լաւ ճանապարհների եւ ենթակառուցւածքների բացակայութեան պատճառով, օտար զբօսաշրջիկներն առիթ չեն ունենում ճանաչելու Բաթմանը եւ նախընտրում են Վանն ու Մարտինը: