Այսօր մարդկութիւնը գտնւում է համաշխարհային սիոնիզմի գերութեան մէջ:

Հերթական անգամ համաշխարհային ամբարտաւանութեան սիոնիստական ձեռքը թաթախւած է կանանց ու երեխաների արեամբ։

Մինչ բոլոր աստւածային կրօնները դատապարտում են պատերազմների ժամանակ քաղաքացիական անձանց վրայ յարձակումը, իսկ միջազգային օրէնքներում ընդգծւած է հիւանդանոցների պաշտպանութեան անհրաժեշտութիւնը, այսօր դարձեալ ականատես եղանք Գազայի Ալ-Ահլի արաբական հիւանդանոցի վրայ յարձակմանը եւ հարիւրաւոր հիւանդների, բժշկական անձնակազմի եւ հիւանդանոցում ապաստան գտած փախստականների դաժան սպանութեանը։

Այսօր մենք՝ հայերս, ովքեր վերջին ամիսներին վկան ենք եղել մանկասպան սիոնիստական ​​ռեժիմի եւ նրա դաշնակիցների աջակցութեամբ արցախահայութեան ցեղասպանութեանն ու բռնի տեղահանմանը իր պապենական հողից՝ հասկանում ենք Պաղեստինի ժողովրդի ծանր իրավիճակը։

Սպահանի եւ հարաւային իրանահայութեան, ինչպէս նաեւ իմ անունից, խստօրէն դատապարտում եմ այս սարսափելի յանցագործութիւնը եւ առ բարձրեալն Աստծուց հայցում եմ նահատակների հոգիներին խաղաղութիւն, իսկ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում։

 

Սիփան Եպս. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի

18 Հոկտեմբեր 2023