Սիրիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժի լուրը մեծ ցաւ պատճառեց բոլորիս։

Այս տխուր առիթով, Սպահանի հայոց թեմի թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, Հոգեւորականաց դասի, Ազգային մարմինների եւ ժողովրդի անունից ցաւակցում ենք Սիրիայի հայ համայնքին՝ կրած մարդկային զոհերի եւ նիւթական վնասների համար եւ մեր զօրակցութիւնն ենք յայտնում աղէտից տուժած մեր հայրենակիցներին։

Ամենակալ Աստծուց հայցում ենք զոհւածներին երկնային արքայութիւն, նրանց ընտանիքներին մխիթարութիւն եւ վիրաւորներին՝ շուտափոյթ ապաքինում։

Դիւան Ազգային Առաջնորդարանի

Սպահանի Հայոց Թեմի

 

08 Փետրւար 2023