Սրտի դառն կսկիծով ստացանք Կիլիկեան Ուխտի Միաբանութեան երիցագոյն անդամներից՝ Գերշ. Տէր Եփրեմ Արք. Թապագեանի մահւան գոյժը։

Սրբազան Հայրը 1965-68թթ.-ին ծառայել է որպէս Սպահանի Հայոց Թեմի (օրին Իրանա-Հնդկաստանի թեմ) Առաջնորդական տեղապահ եւ իր ծառայութեան երեք տարիների ընթացքում մեծ ներդրում է ունեցել թեմի հոգեւոր եւ ազգային կեանքում։

Անձամբ իմ, Սպահանի Հայոց Թեմի ազգային մարմինների եւ հայ համայնքի անունից ցաւակցում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգընտիր Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, ինչպէս նաեւ միաբանութեանը եւ իր հարազատներին այս ցաւալի կորստի համար եւ Աստծուն հայցում՝ իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալ Սրբազանի հոգին։

Սիփան Եպս. Քէչէճեան

Առաջնորդ Սպահանի Հայոց Թեմի

 

22 Յունւար 2023