Ցաւով տեղեկացանք յունւարի 19-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ գիւղի տարածքում տեղակայւած զօրանոցի կացարանում բռնկւած հրդեհի պատճառով 15 զինծառայողի մահւան բօթը։

Սպահանի Հայոց Թեմի Թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօր, ազգային մարմինների եւ հայ համայնքի անունից ցաւակցում ենք զոհւածների հարազատներին ու մերձաւորներին եւ տուժածներին մաղթում շուտափոյթ ապաքինում։

Լիայոյս ենք, բարձրացնելով ռազմավարական նշանակութեան կառոյցների ու ենթակառուցւածքների անվտանգութեան մակարդակը, այլեւս ականջալուրը չենք լինելու նման աղէտալի պատահարների։

Դիւան Ազգային Առաջնորդարանի

Սպահանի Հայոց Թեմի

 

21 յունւարի 2023