Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների կարգախօսն է լինելու «Յիշում եմ եւ պահանջում», իսկ խորհրդանիշը` Անմոռուկ ծաղիկն, լրագրողների հետ զրոյցում նշել է՝ Հ.Հ. նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգէն Սարգսեանը:

Յատուկ ընդգծւած անհատականացւած կարգախօս է, որպէսզի այն արտասանելիս յիշենք մեր ընտանիքների պատմութիւնը, մեր վերապրած ողբերգութեան պատմութիւնը եւ այն պահանջը, որ տեսնում ենք այս համատեքստում, ներկայացնենք ամբողջ աշխարհին, ասել է նա:

Սարգսեանը տեղեկացրել է, որ խորհրդանիշը` Անմոռուկ ծաղկի տեսքով բոլոր լեզուներում ունի նոյն բովանդակային իմաստը` յիշելու, չմոռանալու եւ յիշեցնելու:

Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ` մանուշակագոյն, բաց մանուշակագոյն, դեղին եւ սեւ: Ընտրւած գոյները, նոյնպես խորրդանշական են. անցեալի, ներկայի ու ապագայի խորհուրդն ունեն, իսկ 5 թերթիկներն այն մայրցամաքներն են, որոնցում հայ գաղթականները յայտնւեցին Ցեղասպանութիւնից յետոյ եւ ստեղծեցին հայկական համայնքներ, նշել է Սարգսեանը: