Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

Թրքական «կերչեքկիւնտեմ» կայքը գրում է, որ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչները հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման նպատակով գործի են լծւել:

Թուրքիոյ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` «1915-ի դէպքերին» առնչւող ցաւակցական ուղերձից յետոյ, քաղաքացիական հասարակութեան կառոյցները սկսել են քայլեր ձեռնարկել Թուրքիոյ եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորման համար:

Թուրքիոյ եւ Հայաստանի հասարակական 8 կազմակերպութիւնների կողմից իրականացւող` հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանն աջակցութիւն յայտնելու ծիրում, հասարակական կազմակերպութիւններին դրամաշնորհներ են տրամադրւելու:

200 հազար եւրօ կազմող դրամաշնորհային ծրագիրը ֆինանսաւորելու է 20 տարբեր ծրագիր` իւրաքանչիւրը 5-30 հազար եւրօ արժողութեամբ:

Ծրագիրը նախատեսում է աջակցութիւն` երկու երկիրների ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման, տնտեսական եւ գործարար, կրթական եւ մշակութային կապերի ստեղծման, ինչպէս նաեւ` անկողմնակալ տեղեկատւութիւնը երկու կողմերին հասցնելու նպատակով: