Աղբիւր՝ www.yerkir.am

 

Այսօր նախագահի նստավայրում Սերժ Սարգսեանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցին, յայտարարեց, որ կայ մէկ լուծում` Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը: «Արմենիա» հեռուստաընկերութեան լրագրողի հարցին ի պատասխան, թէ չի՞ կարծում, որ եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է կարգաւորել Հայաստանի հետ յարաբերութիւնները, պէտք է ընդամենը քաղաքական կամք դրսևորի և վաւերացնի հայ-թրքական արձանագրութիւնները, Օլանդը նախ անդրադարձաւ Էրդողանի ապրիլքսանչորսեան յայտարարութեանը, որի մասին յիշատակել էր լրագրողը, եւ ընդգծեց, որ սովորաբար միշտ փորձում է դրական տարրեր գտնել նման յայտարարութիւններում: «Բայց, իհարկէ, ես կենտրոնական հարցը համարում էի այն, որ այդ ջարդերը որակւեն իբրև ցեղասպանութիւն: Կայ մէկ լուծում, և դա Ցեղասպանութեան ճանաչումն է»,- ասաց Ֆրանսիայի նախագահը: