Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Նախագահ Սերժ Սարգսեանը եւ պետական այցով Հայաստանի Հանրապետութիւն ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել են Ծիծեռնակաբերդի  յուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի յուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանութեան զոհերի հիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ:

Ֆրանսիայի Նախագահը նաեւ եղեւնի է տնկել յուշահամալիրի Յիշողութեան պուրակում: