Աղբիւր՝ www.armenian.irib.ir
Թուրքիայի ԱԳ նախարարը հակազդել է Թուրքիայում բանտարկւած լրագրողների թւի մասին ԱՄՆ-ի «Ֆիրդոմ Հաուս» հաստատութեան զեկոյցին:
Ըստ ԻՌՆԱ-ի ուրբաթ օրը կատարած հաղորդման, Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դաւութօղլուն ասել է. «Թուրքիայում բանտարկւած լրագրողների մասին «Ֆրիդոմ Հաուս»-ի հրապարակած զեկոյցը լիովին սխալ է և լրագրութեան ինքնութեան թուղթ ունեցող միայն հինգ թղթակիցներ, տարբեր մեղադրանքներով կալանքի տակ են գտնւում Թուրքիայում:
Նա աւելացրել է. «Յիշեալ հաստատութեան կատարած դասակարգմամբ Թուրքիան յայտնւել է Հիւսիսային Կորէայի հետ հաւասար դիրքերում, ինչը ոչ միայն Թուրքիայի կառավարութեանը, այլև այդ երկրում արձանագրւած յառաջադիմութեանն ուղղւած անարգանք է»:
Յիշեցնենք, որ «Ֆիրդոմ Հաուս» հաստատութիւնն աշխարհում մամուլի ազատութեան մասին իր 2014 թւականի զեկոյցում Թուրքիային դասել է այն երկրների շարքը, որտեղ մամուլի ազատութիւն գոյութիւն չունի: