Աղբիւր՝ www.yerkir.am
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն եւս անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հայերին ուղղւած ուղերձին:
Ըստ Haberturk-ի՝ Օլանդն ասել է, որ Էրդողանի յայտարարությունն էական է, բայց՝ ոչ բաւարար:
«Այսօրւայ միջոցառումն ընդամենը նախապատրաստութիւն է, որովհետեւ բոլորս պատրաստւում ենք 2015 թւականին: Միւս տարի ես ձեզ հետ չեմ լինի, քանի որ լինելու եմ Երեւանում՝ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին»: