Աղբիւր՝ www.yerkir.am

 

C.N.N.-ը խիստ քննադատել է Ա.Մ.Ն. նախագահ Բարաք Օբամային իր խոստումը 6-րդ անգամ չյարգելու համար. յայտնում է A.N.C.A.-ն:

Լրագրող Ջէյք Թափերը հատւած է ներկայացրել Օբամայի՝ նախագահ ընտրւելուց առաջ տւած խոստումներից՝ նշելով, որ նա կրկին խուսափեց «ցեղասպանութիւն» բառն արտասանելուց եւ Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը յետաձգեց: