Աղբիւր՝ www.asbarez.com
«Ցեղասպանութեան հետ առերեսում» խմբակը, որ ձեւաւորւել է թրքական մի շարք հասարակական կազմակերպութիւնների անդամների եւ գործիչների կողմից, Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցին ընդառաջ, ապրիլի 23-ին, Պոլսում կազմակերպելու է «Ցեղասպանութեան հետ առերեսում» խորագրով մի խորհրդաժողով:
Միջոցառման մասնակցելու են հիւրեր՝ Թուրքիայից եւ հայկական Սփիւռքից: 100-ամեակի նախաշեմին քննարկւելու են այն միջոցներն ու ճանապարհները, որոնք կարող են օգնել թուրք հասարակութեանը՝ առերեսւելու Ցեղասպանութեան իրողութեան հետ: Խորհրդաժողովի Ֆորումի հիմնական թեմաներն են՝ «Հայոց Ցեղասպանութեան ճանաչում», «Ներողութիւն եւ արդարութիւն», «Սփիւռքի պահանջները եւ թրքական կողմի պարտաւորութիւնները», «Քաղաքականութեան դերը Ցեղասպանութեան հետ առերեսման գործընթացի մէջ»: