Աղբիւր՝ www.asbarez.com

 

Երեւանը պաշտօնապէս ողջունել է Միացեալ Նահանգների Ծերակոյտի Արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը պահանջող նոր բանաձեւի ընդունումը։

«Մենք ողջունում ենք Միացեալ Նահանգների Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող թիւ 410 բանաձեւի ընդունումը», յայտարարել է Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանը:

«Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ յանձնաժողովի՝ բանաձեւը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։ Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցի նախաշեմին սենատի յանձնաժողովի կողմից թիւ 410 բանաձեւի ընդունումը կարեւոր քայլ է պատմական ճշմարտութեան վերականգնման եւ մարդկութեան դէմ ոճիրների կանխարգելման ճանապարհին», հաստատել է Նալբանդեանը: