Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանութեան փաստը դատապարտող բանաձեւը։

Վերջին 25 տարիներին սա առաջին դէպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունւում։ Բանաձեւն ընդունւել է 12 "կողմ", 5 "դէմ" ձայնով։

Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարկ Քիրքի՝ ապրիլի 3-ին շրջանառութեան դրւած նախագիծը Միացեալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական յարաբերութիւնների հաստատման համար, բայց որոնք հիմնւած կը լինեն Հայոց ցեղասպանութեան փաստերի եւ հետեւանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրայ:

Ի դէպ, հենց այս բանաձեւից էլ անհանգստացած Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն իր երկրի մտահոգութիւնը փոխանցել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին՝ հեռախօսազրոյցում: