Աղբիւր՝ www.hyeli.com
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրէնսդիր խորհուրդը միանգամից երկու նախագիծ է ընդունել Հայոց ցեղասպանութեան մասին:
Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը` արգենտինացի օրէնսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը և Մարի Ռաքել Էռեռոն նախագիծ են ներկայացրել` առաջարկելով Հայոց ցեղասպանութեան 99-րդ տարելիցի կապակցութեամբ ապրիլի 24-ը հռչակել «20-րդ դարի առաջին ցեղասպանութեան օր»:
Նախագիծը հաստատւել է ապրիլի 3-ին: Օրէնսդիր խորհուրդը նաև հաստատել է օրէնսդիր Պաբլօ Ֆեռեռայի նախագիծը, որով առաջարկւում է Կրթութեան նախարարութեանը «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել քաղաքի առանձին դպրոցական թաղամասերում, կրթական ծրագրի շրջանակներում, «Հանդուրժողականութիւնը և յարգանքը ժողովուրդների միջև» թեմայով միջոցառումներ իրականացնելու ուղղութեամբ:
«Յիշատակի մասին կրթութիւնը նշանակում է սովորեցնել յարգել և պաշտանել մարդու իրաւունքները: Այս առումով ցեղասպանութեան խնդրի մասին ուսուցման ընգրկումը կրթական ծրագրում շատ կարևոր է ոչ միայն ոգեկոչելու, այլև նման արտառոց և դաժան իրադարձութիւնների պատճառ դարձած հանգամանքներն ուսումնասիրելու տեսանկիւնից»,- ասել է Ֆեռեռան: