Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Նիւ Եորքում՝ ՄԱԿ-ի գրասենեակում, Հայաստանի առաքելութեան կողմից նախաձեռնւած ցեղասպանութիւնների կանխարգելմանը եւ կրթութեանը նւիրւած համաժողովը սկսւեց Կոմիտասի երաժշտութեամբ:
Համաժողովը վարող Պատասխանատւութեան եւ պաշտպանութեան գլոբալ կենտրոնի տնօրէն Սայմոն Ադամսն անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան օրինակին, յիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի Ապրիլի 24-ին Օսմանեան Կայսրութիւնում սկսւեցին հայերի թիրախաւորւած սպանությունները»:
Համաժողովին ներկայ ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելութեան աշխատակիցը, այս ամենը լսելով, ձայնի իրաւունք խնդրեց՝ յայտարարելով, որ Առաջին Աշխարհամարտի վերջին տարիները Օսմանեան Կայսրութեան համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրութեան բոլոր քաղաքացիները:
Ի պատասխան նրա խօսքին՝ ցեղասպանութիւնն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցութեան ղեկավար Հենրի Թերյելն ընդգծել է, որ այսօր, հաշւի առնելով բոլոր հետազօտութիւնները, Հայոց ցեղասպանութեան հերքման նոյնիսկ քննարկումն անիմաստ է: