Աղբիւր՝ www.armenian.irib.ir

 

Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի եւ Տարածաշրջանային իրադարձութիւնների գիտավերլուծական կենտրոնի հետ, նախաձեռնում է «Հայերի ցեղասպանութիւնը. դասեր անցեալից յանուն ապագայի» խորագրով գիտաժողով: Ինչպէս «Արմենպրես»-ին տեղեկացրին առաջնորդների դպրոցից, միջոցառումը կանցկացւի մարտի 21-22-ը Երեւանի «Յովնանեան» հիմնադրամում:

Կայանալիք գիտաժողովի շրջանակում  քննարկւելու են Օսմանեան կայսրութիւնում հայերի ցեղասպանութեան տարրաբնոյթ հետեւանքները: Աշխատանքային լեզուներն են հայերէնը եւ անգլերէնը: Նախագիծն իրականացւում է Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցութեամբ:

Գիտաժողովին կը մասնակցեն Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրէն Արմինա Դարբինեանը եւ Երիտասարդ առաջնորդների դպրոցի տնօրէն Արտակ Շաքարեանը,  Մեծ Բրիտանիայի Էսեքսի համալսարանի ներկայացուցիչ Սոֆեա Մանուկեանը: Զեկուցումներով հանդէս կը գան Հայաստանում եւ արտերկրում Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրմամբ զբաղւող կառոյցների փորձագէտներ: