Աղբիւր՝ www.aztagdaily.com
Զւիցերիական «Լը Թան» օրաթերթի կայքը հաղորդում է, որ Զւիցերիան որոշել է Մարդկային իրաւանց եւրոպական դատարանի լիագումար նիստում բողոքարկել 17 դեկտեմբեր 2013-ին Մարդկային իրաւանց եւրոպական դատարանի կայացրած այն վճիռը, ըստ որի, Զւիցերիան խախտել է Թուրքիոյ Աշխատաւորական կուսակցութեան ղեկավար Դողու Փերինչէքի խօսքի ազատութիւնը, երբ զւիցերական դատարանը նրան դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը «միջազգային մի սուտ» կոչելու համար:
«Լը Թան»-ը գրում է, որ բողոքարկելու որոշումը յայտարարած Զւիցերիոյ արդարադատութեան նախարարութիւնն իր կայքի վրայ հաղորդել է. «Մարդկային իրաւանց եւրոպական ուխտը նախատեսում է մի հարց դատարանի լիագումար նիստի կողմից վերստին քննել, մանաւանդ եթէ այդ հարցը ուխտի մեկնաբանութեան կամ գործադրութեան վերաբերող լուրջ մի հարց է յառաջացնում: Այս պարագային, հարցը վերաբերում է (զւիցերական, «Ա.») քրէական օրէնսգրքի 1 յունւար 1995-ին ուժի մէջ մտած 261-րդ յօդւածի յաւելւածում նշւած հակացեղապաշտական չափանշի գործադրութեան մէջ զւիցերական իշխանութեանց տրամադրութեան տակ եղող խուսանաւման սահմանին»: