Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Կանադայի վարչապետը տեղեկացրեց, որ առաւօտեան եղել է Ծիծեռնակաբերդում եւ նշեց, որ աշխարհը պէտք է ասի «Այլևս երբեք»: Կանադան վաղուց ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը՝ ոչ միայն դատապարտելու համար այդ ողբերգութիւնը, այլ երաշխաւորելու, որ հետայսու այն չի շարունակւի և կրկնւի»:
Նիկոլ Փաշինեանը տեղեկացրեց, որ Կանադայի վարչապետի հետ զրուցել են նաև Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ․ «Ցաւօք, կան շրջանակներ, որոնք Ղարաբաղեան հարցն ընկալում են որպէս տարածքային վեճի խնդիր: Բացարձակապէս այդպէս չէ, ո՛չ, Արցախում ապրող ժողովրդի առջև կանգնել էր ցեղասպանութեան սպառնալիքը և մարդիկ ուղղակի պաշտպանել են իրենց ապրելու իրաւունքը»,-ասաց Փաշինեանը:
Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2006 թւականին։