Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Վրաստանում հաւատարմագրւած շուրջ երկու տասնեակ երկրների դեսպանները յարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
Պատւիրակութեան անդամները եղան Հայոց ցեղասպանութեան թանգարանում, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ և լռութեամբ յարգեցին Սուրբ նահատակների յիշատակը:
Պատւիրակութեան կազմում են ներկայացուցիչներ Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Իրանից, Էստոնիայից, Շւեդիայից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Լեհաստանից, Բրազիլիայից և այլ երկրներից:
Նախատեսւում են նաև այցելութիւններ Մատենադարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Դեսպանները հանդիպելու են նաև վարչապետ Նիկոլ Փաշինեանի և ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականեանի հետ: