Աղբիւր՝ www.asbarez.com

 

Զւիցերիան կարելի է մինչեւ մարտի 15-ը հայց ներկայացնել թուրք ազգայնամոլ գործիչ Տողու Փերինչեքի հարցով Մարդկային իրաւանց եւրոպական ատեանի դատավճիռը վերատեսութեան ենթարկելու նպատակով:

Հայաստանում Զւիցերիոյ դեսպան Լուքաս Կասերի համաձայն՝ Զւիցերիոյ իշխանութիւնները լուրջ քննարկումների մէջ են այս հարցի առնչութեամբ, սակայն ցարդ յայտնի չէ, թէ Զւիցերիան ի՛նչ դիրքորոշում կը որդեգրի:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում, դեսպանը եւրոպական ատեանի վճիռի վերաբերեալ շատ ընդհանրական պատասխան է տւել՝ նշելով, որ ինչպէս իր երկրի իւրաքանչիւր քաղաքացի, ինքն եւս շատ վատ ձեւով է ընդունել ատեանի վճիռը: «Երբ Զւիցերիոյ կառավարութիւնը որոշում կայացնի Տողու Փերինչեքի հարցի վերաբերեալ, մենք այն հրապարակելու ենք նաեւ լրատւամիջոցներով»,- աւելցրել է նա:

Մարդկային իրաւունքների եւրոպական ատեանը բաւարարել է Հայոց ցեղասպանութիւնն ուրանալուն համար Զւիցերիայում մեղաւոր ճանաչւած Թուրքիայի Աշխատաւորական կուսակցութեան պետ Փերինչեքի հայցը՝ ուրացումն արդարացնելով խօսքի ազատութեան իրաւունքով: