Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի մեջլիսը մերժել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հայ պատգամաւոր Կարօ Փայլանի՝ Հայոց ցեղասպանութեան մասին բանաձևը:
Ըստ DHA-ի՝ նախագծի մերժման մասին Փայլանին գրաւոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը։ Բանաձևի մերժումը պատճառաբանել են նրանով, որ նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրաւորական խօսք»:
Ըստ Քահրամանի՝ օրէնքի նախագծի անւանման մէջ և տեքստում առկայ են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետութեան, թուրք ազգի պատմութեան և ազգի նկատմամբ, մասնաւորապէս, որ թուրք ազգը մեղադրւում է ցեղասպանութիւն գործելու մէջ:
Ազգային ժողովի նախագահը յաւելել է, որ նախագիծը վերադարձւում է պատգամաւորին` անհրաժեշտ ուղղումներ կատարելու համար: