Աղբիւր՝ www.yerkir.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանութեան մասին հերթական լպիրշ յայտարարութիւնն է արել:
Ըստ Haberturk-ի` նա յայտարարել է, թէ բոլոր նրանք, ովքեր «պնդումներ են առաջ քաշում ցեղասպանութեան մասին», թող համարձակութիւն ցուցաբերեն` արխիւներն ուսումնասիրելու:
«Եթէ այդքան համարձակութիւն ունէք, խնդրեմ: Մենք բացում ենք արխիւները: Եթէ դու էլ ունես, դու էլ բաց արա: Բայց սրանք ոչինչ չեն անում, բացի աշխարհի աչքին Թուրքիային սևացնող գործունէութիւն ծաւալելուց»,- ակնարկելով Հայ դատի գործունէութիւնը` ասել է Էրդողանը, ապա յաւելել. «Փողն էլ լիքն է, ծախսում են: Սրանք Թուրքիային գցելու են իբր յանցաւորի տեղ: Չեն յաջողելու, քանի որ մենք իրաւացի ենք»:
Նշենք, որ սա առաջին անգամ չէ, որ Թուրքիայի նախագահը կոչ է անում պատմաբանների համատեղ յանձնախումբ ստեղծել և ուսումնասիրել «հայկական պնդումները»: