Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իսպանիայի Ալկորկոն քաղաքն ապրիլի 25-ին պաշտօնապէս ճանաչել եւ դատապարտել է Հայոց ցեղասպանութիւնը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարութեան մամուլի, տեղեկատւութեան և հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից՝ յաւելելով. «Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը, այս որոշմամբ, միացաւ Հայոց ցեղասպանութիւնն արդէն իսկ ճանաչած մօտ 30 իսպանական քաղաքներին։
Հարկ է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկայ էին նաև հայ համայնքի և Մադրիդի «Հայ տուն» մշակութային միութեան ներկայացուցիչներ, որոնց ներկայացրած խնդրագրի հիման վրայ էլ ընթացք էր տրւել այս գործընթացին»: