Աղբիւր՝ www.yerkir.am
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանութիւնը:
Ըստ Nltimes-ի` երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամաւորների մեծամասնութիւնը հաւանութեան է արժանացրել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ երկու նախագիծ: Դրանցից մէկը վերաբերում է ստորին պալատի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը, իսկ միւսը` որ երկրի կառավարութեան ներկայացուցիչը կամ պետքարտուղարը պէտք է այցելի Հայաստանում ապրիլին կայանալիք` Հայոց ցեղասպանութեան յիշատակման արարողութեանը:
Երկու նախագծերը ներկայացրել է «Քրիստոնէական միութեան» պատգամաւոր Ջոել Ֆորդեւինդը: