Աղբիւր՝ www.yerakouyn.com
Յունաստանի խորհրդարանի նախագահ Էւանգելոս Մէյմարագիսի գլխաւորած պատւիրակութիւնը փետրւարի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդւարդ Շարմազանովի ուղեկցութեամբ Էւանգելոս Մէյմարագիսը ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի յուշարձանին: Յունաստանի խորհրդարանի նախագահը եւ նրան ուղեկցող պատւիրակութեան անդամները ծաղիկներ են դրել Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ եւ մէկ վայրկեան լռութեամբ յարգել են անմեղ զոհերի յիշատակը:
Յունաստանից ժամանած պատւիրակութեան անդամները շրջայց են կատարել նաեւ Յիշողութեան պուրակում, որտեղ Յունաստանի խորհրդարանի նախագահը տնկել է արծաթափայլ եղեւնի:
Նշենք, որ Յունաստանի խորհրդարանը Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման որոշում է ընդունել 1996 թւականի ապրիլի 25-ին: