Աղբիւր՝ www.yerkirmedia.am
ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիկ Հոլքոմբը յատուկ յայտարարութիւն է ընդունել, որով յիշատակում է Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ յոյների, ասորիների եւ սիրիացիների համակարգւած ոչնչացումը: Նահանգապետ Հոլքոմբը կոչ է արել Ինդիանայի քաղաքացիներին յիշատակել այդ իրադարձութիւնը, իսկ նոյեմբերի 6-12-ը յայտարարել է հայկական հարցերի շուրջ տեղեկացւածութեան շաբաթ:
Նահանգապետի յայտարարութիւնը ողջունել են ԱՄՆ Հայ Դատի յանձնախումբը, Իրաքի քրիստոնեաների խորհուրդը եւ այլ հասարակական կազմակերպութիւններ:
Այսպիսով, Ինդիանան դարձաւ ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը: ԱՄՆ նահանգներից միայն Ալաբաման եւ Միսիսիպին են, որ դեռեւս պաշտօնապէս չեն ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը: