Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Մեքսիկայի խորհրդարանի պատգամաւորներ Բլանկայ Մարգարիտայ Կուատայ Դոմինգեսը, Մարիայ Կրիստինայ Տէրեսայ Գարսիայ Բռաւոն, Կառլոս Էռնանդես Միրոն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդւարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ ապատգամաւոր Մարգարիտ Եսայեանի ուղեկցութեամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր:
Ինչպէս տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից, մեքսիկացի խորհրդարանականները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մօտ եւ լռութեամբ ու խոնարհումով յարգել նահատակների յիշատակը:
Հիւրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտում, ծանօթացել Հայոց մեծ եղեռնը հաւաստող փաստաթղթերին եւ վաւերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել յուշամատեանում: