Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Իսպանիայի կառավարութիւնը հրաժարւել է Թուրքիային արտայանձնել Գերմանիայի քաղաքացի, ազգութեամբ թուրք 60-ամեայ գրող Դողան Աքանլիին: Այս մասին տեղեկացնում է իսպանական El Pais-ը:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտայանձնել Աքանլիին` նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրեալ կապեր ունենալու մէջ: Իսպանական կառավարութեան նման որոշումը, սակայն սպասելի էր` հաշւի առնելով, որ անցած տարւայ սեպտեմբերի 29-ին այն մերժել էր նաեւ Անկարային արտայանձնել ազգութեամբ թուրք Շւէդիայի քաղաքացի լրագրող Համզայ Եալչինին»,- գրում է թերթը:
Իսպանիայի կառավարութիւնն իր որոշումը հիմնաւորել է այն հանգամանքով, որ Աքանլիին 1993թ-ին Գերմանիայում փախստականի կարգավիճակ է տրամադրւել, իսկ 2001թ-ին նա զրկւել է Թուրքիայի քաղաքացիութիւնից: Ըստ Իսպանիաի արդարադատութեան նախարարութեան` ապաստանի տրամադրման համար եղած պատճառները դեռեւս պահպանւում են:
Ինտերպոլին կատարած Թուրքիայի դիմումի հիման վրայ Դողան Աքանլին բերման էր ենթարկւել այս տարւայ օգոստոսի 19-ին Գրանադայում գտնւող հիւրանոցներից մէկից, որտեղ իր կնոջ հետ անցկացնում էր արձակուրդը: