Աղբիւր՝ www.asbarez.com

 

Տիգրանակերտի Չինար գաւառի Զերզեւան ամրոցում գտնւող ջրամբարի մէջ յայտնաբերւել են 25 մարդկանց ոսկորներ, որոնք, ըստ նախնական ուսումնասիրութեան՝ սպանւել են 1915 թւականին: Ըստ «Ակօս» թերթի՝ դատախազութեան եւ Տիգրանակերտի թանգարաններոի տնօրինութեան հնագէտներն այդ ոսկորները ուղարկել էին ուսումնասիրութեան: Փաստերն ապացուցում են, որ ոսկորները պատկնում են Մարտինում Հայոց ցեղասպանութեան տարիներին սպանւած հայերին:

Զերզեւան ամրոցը յայտնի է իբրեւ Մարտինի հայերի կոտորածի հիմնական վայրերից մէկը եւ շատ յաճախ յիշատակւել է հայ եւ ասորի ականատեսների յուշերի մէջ: Զերզեւանում հայերի սպանութիւնները նկարագրւել են հայր Հիացինդ Սիմոնի «1915. Մի քահանայի օրագիր» գրքում, որտեղ պատմւում է, թէ ինչպէս դահիճներն ամրոցում սպանեցին հարիւրից աւելի մարդկանց՝ դանակներով, փայտերով, քարերով, իսկ յետոյ նրանց նետեցին փոսը:

Զերզեւանում մարտինցիների սպանութիւնները ներկայացւել են նաեւ Իւ Թեռնոնի «Մարտին՝ 1915» գրքում: