Աղբիւր՝ www.yerkir.am
Ապրիլի 4-ին Վատիկանում ցուցադրւել է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող` հոլիվուդեան «Խոստում» ֆիլմը:
Ըստ Asbarez-ի` ցուցադրմանը ներկայ են եղել ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը, պրոդիւսեր Էրիկ Էսրայիլեանը, ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելը, յայտնի դերասաններ Շոհրէ Աղդաշլուն եւ Ջեյմս Քրոմուելը:
Էրիկ Էսրայիլեանը յիշատակել է նախորդ տարի Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան կատարած այցը: Նա նշել է, որ Հռոմի պապի` որպէս աշխարհի առաջնորդ, «ցեղասպանութիւն» եզրոյթի կիրառումը հիացմունք է առաջացրել հաւատացեալ հայերի շրջանում:
Յիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը: