Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը եւս միացել է Հայոց ցեղասպանութեան մասին պատմող հոլիվուդեան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշաւին, որի պրեմիերան նախատեսւած է ապրիլի 21-ին:
«Մենք բոլորս ներգաղթեալների զաւակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ եւ ես կը պահեմ խոստումը`երբեք չմոռանալ»,- Instagram-ում հրապարակած հոլովակում ասել է Սթրեյզանդը:
Աւելի վաղ արշաւին միացել են հայազգի լեգենդար թենիսիստ Անդրէ Աղասին, յայտնի երաժշիտ Էլթոն Ջոնը:
«Խոստումը» ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամիրիկահայ գործարար, միլիարդատէր Քըրք Քըրքորեանը, ինչի մասին յայտնի է դարձել նրա մահւան օրը:
I AM JOINING @ESRAILIAN & @THEPROMISEFILM TO #KEEPTHEPROMISE TO NEVER FORGET.
A POST SHARED BY BARBRA STREISAND (@BARBRASTREISAND) ON MAR 31, 2017 AT 3:20PM PDT