Աղբիւր՝ www.yerkir.am
ԱՄՆ Մասաչուսէթս նահանգում մեկնարկել է Peace of Art's ընկերութեան Հայոց ցեղասպանութեան մասին իրազեկման ամենամեայ քարոզարշաւը:
Քարոզարշաւի շրջանակում, 2017-ի մարտի 10-ից մինչեւ ապրիլի 30-ը, Մասաչուսէթսի մի շարք քաղաքներում ի յիշատակ 1915-ի Հայոց ցեղասպանութեան զոհերի, տեղեկատւական պաստառներ են տեղադրւել: Այդպիսով Peace of Art's ընկերութիւնը դիմում է համաշխարհային հանրութեանը` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:
«2017-ի ապրիլը Հոլոքոսթի եւ բոլոր ցեղասպանութիւնների յիշատակի ամիսն է աշխարհում: Այդ կապակցութեամբ մենք կոչ ենք անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը` յարգելով բոլոր ցեղասպանութիւնների անմեղ զոհերի յիշատակը», -ասել է կազմակերպութեան նախագահ Դանիէլ Վարուժան Հեջինեանը, յայտնում է «Նովոստի Արմէնիան»` յղում անելով «Asbarez.com»-ին:
Նա նշել է, որ գովազդային վահանակներն արտացոլում են այն պատմական պահը, երբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայ եւ կաթոլիկ համայնքների անունից աղաւնիներ են ազատ արձակել Արարատի ուղղութեամբ` դրանով իսկ խաղաղութեան ուղերձ յղելով Թուրքիային:
Peace of Art's ընկերութիւնը Հայոց ցեղասպանութեան մասին վահանակների տեղադրման հովանաւորն է 2003-ից ի վեր, իսկ 2015-ին կազմակերպութիւնն անցկացրեց իր արշաւը` «100 գովազդային վահանակ Ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին» ԱՄՆ-ում եւ Կանադայում: