Աղբիւր՝ www.yerkir.am
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող որոշման դէմ ներկայացւած հայցը:
Ըստ Diken-ի` Սահմանադրական դատարան դիմել էր ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը` պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող ու դատապարտող` խորհրդարանի որոշումը, սակայն մերժում էր ստացել:
Դատարանը, որպէս հիմնաւորում, նշել է, որ չկան բաւարար ապացոյցներ, որ Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցւորի հիմնարար կամ յարակից իրաւունքները:
Թուրք փաստաբանը յայտարարել է, որ պատրաստւում է առաջիկայում հայց ներկայացնել նաեւ Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:
Յիշեցնենք, որ 2016 թւականի յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող, դատապարտող եւ Գերմանիայի մեղսակցութիւնն ընդունող բանաձեւ: Այդպիսով` Գերմանիան դարձաւ Ցեղասպանութիւնը ճանաչած 29-րդ երկիրը: