Աղբիւր՝ www.yerkir.am
Գերմանիայի Քեօլն քաղաքում արգելւել է Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչմանը խոչընդոտելու նպատակով բացւած թուրքական «Գերմանացի դեմոկրատների միութիւն» կուսակցութեան գործունէութիւնը:
Ըստ Hurriyet-ի` դատարանն արգելել է թուրք գործարար Ռեմզի Արուի հիմնած կուսակցութեան գործունէութիւնը` պատճառաբանելով, որ դրա լոգոն նման է գերմանական ծայրայեղ աջակողմեան AfD կուսակցութեան լոգոյին:
Կուսակցութեան հիմնադիրներն արդէն հասցրել են բողոքարկել դատարանի վճիռը: