Աղբիւր՝ www.yerkir.am
Իսպանիայի Մալագա քաղաքի խորհուրդը միաձայն ընդունել է յայտարարութիւն, որով պաշտօնապէս ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանութիւնը:
Ընդունւած յայտարարութիւնում նախորդ դարասկզբին տեղի ունեցածը բնորոշւում է որպէս յանցագործութիւն մարդկութեան դէմ, որի հետեւանքով ձեւաւորւեց հայկական մեծ սփիւռքը: Մալագայի քաղաքային խորհուրդն նաեւ իր զօրակցութիւնն է յայտնում աշխարհասփիւռ հայութեանը, միաժամանակ նշելով, որ մօտակայ ժամանակահատւածում քաղաքապետարանը Մալագայի կենտրոնական զբօսայգում կը տեղադրի հայկական խաչքար` նւիրւած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին:
ՀՀ ԱԳՆ