Աղբիւր՝ www.yerkir.am
Օգոստոսի 12-ին իսպանական Բենալմադենա քաղաքը պաշտօնապէս ճանաչել է եւ դատապարտել Հայոց ցեղասպանութիւնը:
Այս մասին յայտնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարութիւնը:
Քաղաքային խորհուրդը եւ նրանում ներկայացւած բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քւէարկել ինստիտուցիոնալ յայտարարութեանը: Այս քայլով Բենալմադենան համալրել է Իսպանիայի` նման որոշում ընդունած երկու տասնեակից աւելի քաղաքների շարքը: