Աղբիւր՝ www.yerkir.am
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) միաձայն (21 կողմ) ընդունել է «Հաւասարութիւն եւ քաղաքացիութիւն» օրինագծում կառավարութեան առաջարկած փոփոխութիւնը, որը ենթադրում է Հայոց ցեղասպանութեան ժխտման քրէականացում:
Ինչպէս յայտնում է Nouvell d'Armenie-ն, փոփոխութեամբ նախատեսւում է մէկ տարւայ ազատազրկում կամ 45000 եւրոյի չափով տուգանք սահմանել Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտելու համար:
Այժմ օրինագիծը կը ներկայացւի Սենատի քննարկմանը: