Աղբիւր՝ www.yerkir.am
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո թուրք իրավաբան Մելիհ Աքքուրթը դիմել է Գերմանիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել որոշումը:
A Haber-ի հետ զրույցում Աքքուրթը նշել է, որ ցեղասպանությունների թեմայով որոշումներ կարող են կայացնել միմիայն դատարանները: Նա նշել է նաև, որ իր օրինակին կարող է հետևել Գերմանիայում բնակվող` Թուրքիայի ցանկացած քաղաքացի: