Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Բունդեսթագում քիչ առաջ ավարտվեց քննարկումը, եւ 1 դեմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունվեց «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրն ունեցող բանաձևը, որով Առաջին աշխարհամարտին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են իրենց անունով` «Ցեղասպանություն»: