Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Էդելգարդ Բուլմահնը եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել հայ ժողովրդի ողբերգությունը փաստող վավերագրերին, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Լրագրողների հետ զրույցում Բուլմահնը ասել է, որ ցավում է հայ ժողովրդի կրած տառապանքների համար եւ ավելացնում նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցը:
«Մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ եւ այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը»,- ասել է Բունդեսթագի փոխնախագահը: