Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը Հայոց ցեղասպանութեան մասին Բարաք Օբամայի յայտարարութիւնը տարածելիս՝ Twitter-ի իր պաշտօնական էջում օգտագործել է «Ցեղասպանութիւն» բառը՝ թուրքերէն համարժէքով։ Այս մասին յայտնում է dailysabah.com-ը:

Գրառումից «Ցեղասպանութիւն» բառը ջնջուել է սոցցանցի պաշտօնական էջերում հրապարակուելուց քիչ անց: Սակայն լուրը մեծ արձագանք է գտել թուրքական ԶԼՄ-ներում:

Daily Sabah-ի հետ զրոյցում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նշել է, որ դա թարգմանութեան սխալ է եղել ու ներողութիւն խնդրել սխալի համար: Սակայն դա նրան այս սկանդալից չի փրկել, լուրը մեծ արձագանք է գտել եւ քննադատութեան տեղիք տուել։