Աղբիւր՝ www.armenianorthodoxchurch.org
Ուրբաթ 7 փետրւար 2014-ի առաւօտեան, Վեհարանի իր գրասնեակում ընդունելով Լիբանանի մօտ Զւիցերիոյ դեսպանուհի Րութ Ֆլինթին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ասաց. «Հայ ժողովուրդը խստիւ մերժում է Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը՝ թուրք Դողու Փերենչէքի հարցի գծով: Արդարեւ, սխալ տւեալների եւ միակողմանի մօտեցումների վրայ հիմնւած այս որոշումը կարող է իր ժխտական անդրադարձն ունենալ Հայոց ցեղասպանութեան գծով Եւրոպայի այլ երկրների մօտեցումներոի վրայ»։ Վեհափառը միաժամանակ յայտնեց. «Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը ոչ միայն հարցականի տակ է առնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, այլ նաեւ՝ բոլոր ցեղասպանութիւններին: Հետեւաբար, հայ ժողովուրդը զօրակցում է Զւիցերիոյ պետական իշխանութեանը, որ դիմի Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի գերագոյն ատեանին՝ շրջելու առնւած որոշումը»:
Բաժնելով հայ ժողովրդի արդար ընդվզումը, Զւիցերիոյ դեսպանուհին յայտնեց Վեհափառ Հայրապետին, որ ինքը քաջատեղեակ է յիշեալ հարցին, եւ թէ Զւիցերիոյ բոլոր դեսպանատուներն արդէն իսկ սկսել են այս ուղղութեամբ բողոքներ ստանալ:
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը նաեւ կապ հաստատեց Զւիցերիոյ Բողոքական եկեղեցիների խորհրդի նախագահի հետ, որպէսզի նրանք եւս իրենց բողոքը յայտնեն Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումին, ինչպէս նաեւ զօրակցութիւն՝ զւիցերական իշխանութիւններին՝ մերժելու յիշեալ որոշումը, դիմելով Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի գերագոյն ատեանին: