Աղբիւր՝ www.yerkirmedia.am
Եգիպտոսում յայտնի լրագրող Միրիամ Զաքիի եւ ռեժիսոր Մոհամադ Հանաֆիի Հայոց ցեղասպանութեան մասին պատմող «Ո՞վ սպանեց հայերին» վաւերագրական ֆիլմը Նիւ Եօրքի «Socially relevant» միջազգային կինօփառատօնում միանգամից երկու մրցանակի է արժանացել:
Փառատօնին ներկայացուած են եղել աւելի քան 34 երկներում նկարահանուած ֆիլմեր:
Հանդիսատեսի կողմից մեծ ընդունելութեան արժանացած այս ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Լիբանանում եւ Եգիպտոսում: Աջակցել են Կ'ահիրեյի ազգային իշխանութիւնն ու Եգիպտոսի Հայ Դատի գրասենեակը:
Հայաստանեան նկարահանումները տեղի են ունեցել «Երկիր Մեդիայ» հեռուստաընկերութեան օժանդակութեամբ: