Աղբիւր՝ www.yerkir.am

 

ԱՄՆ-ում գործող թուրքական աւելի քան 150 կազմակերպութիւնների նախաձեռնութեամբ` ձեւաւորուել է «Թուրք-ամերիկեան ազգային ղեկավար կոմիտէ» (Turkish American National Steering Committee - TASC), որն իր առջեւ նպատակ է դրել պայքարել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական Sabah թերթի կայքի հաղորդմամբ` TASC-ի տարածած յայտարարութեան մէջ նշւում է, որ  իրենց նպատակն է ԱՄՆ-ի հասարակութեանն իրազեկել  եւ  ցոյց տալ «պատմական ճշմարտութիւնը» Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ:

Նշւում է նաեւ, որ կոմիտէի նպատակներից է նպաստել ԱՄՆ-ի քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ  մշակութային կեանքում թուրք հանրութեան ներգրաւուածութեան բարձրացմանը, ԱՄՆ-ի իշխանական շրջանակներում Թուրքիայի ռազմավարական կարեւորութեան գիտակցմանը եւ ամերիկեան հասարակութիւնում Թուրքիայի մասին դրական ընկալումների ձեւաւորմանը:

Կոմիտէի հիմնադիրներն են Իբրահիմ Ույարը, Գիւնայ Օւունչը. Դերեայ Թաշքինը, Մուրաթ Գիւզելը եւ այլք:

Յիշեցնենք, որ նոյն մարտի 18-ին Թուրքիայում այս տարի անցկացուել էին Գալիպոլիի տօնակատարութիւնները՝ ի տարբերութիւն նախորդ տարուայ, երբ միտումնաւոր կերպով այդ միջոցառումները տեղափոխուել էին ապրիլի 24-ին: